Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից ի վեր ձեռնարկվող անվտանգության միջոցառումների շրջանակներում ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 32.000-ի՝ հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Բոզդաղի խոսքով՝ հետաքննություններ են անցկացվել 70.000 քաղաքացիների գործունեության վերաբերյալ, նրանցից 32.000-ը ձերբակալվել են: Նա նաև հավելել է, որ թիվը կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել՝ ազատ արձակվող քաղաքացիների հաշվին: